Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Գեղարքունիքի ՏԿ Ավազանի ս/կ-ի հաշվետու-ընտրական ժողովը
11.10.2016
							Սույն թվականի հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՀԿ Գեղարքունիքի Տարածքային Կազմակերպության Ավազանի ս/կ-ի հաշվետու-ընտրական ժողով, որին մասնակցում էին ս/կ 15 անդամներից 10 անդամներ: Նիստը վարում էր ս/կ-ի նախագահ Արշակ Դալլաքյանը: Նիստին ներկա էր նաև ՀՀԿ Վարդենիսի շրջանային կազմակերպության խորհրդի անդամ Դիմիտրի Կարապետյանը : Ս/կ նախագահ Արշակ Դալլաքյանը,ներկայացրեց և առաջարկեց հաստատել հետևյալ օրակարգը՝
1.	Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը  կատարված աշխատանքների մասին,
2.	Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3.	ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4.	Այլ հարցեր:
Այլ առաջարկներ չեղան և օրակարգը հաստատվեց:
Օրակարգի առաջին հարցի շրջանակներում ելույթ ունեցավ   Ավազանի ս/կ նախագահ  Արշակ Դալլաքյանը  և  ներկայացրեց ս/կ-ի կողմից կատարված աշխատանքները հաշվետու ժամանակաշրջանում:
Ելույթով հանդես եկավ Վարդան Նիկոլյանը և առաջարկեց կատարած աշխատանքները գնահատել բավարար,առաջարկը պաշտպանեցին   Սերգեյ Դալլաքյանը  և  Ժիրայր Կարճիկյանը:Առաջարկը դրվեց քվիարկության և  անցավ միաձայն:
Երկրորդ հարցի շջանակներում կատարվեց ս/կ նախագահի և տեղեկալների ընտրություն. ս/կ անդամ Արայիկ Դալլաքյանը նախագահի  պաշտոնում առաջադրեց Արշակ Դալլաքյանի իսկ   տեղալաների պաշտոններում  Արմեն Բարսեղյանի  և  Մելանյան Արզումանյանի  թեկնածությունները: Առաջարկությունը դրվեց քվեարկության և ընդունվեց միաձայն:
Ս/կ նախագահ ընտրվեց Արշակ Դալլաքյանը , իսկ տեղակալներ՝ Արմեն Բարսեղյանը և  Մելանյան Արզումանյանը:
Երրորդ հարցի շրջանակներում նիստի մասնակիցները  Հարություն Ազարյանին  ընտրեցին ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ: 
Օրակարգի 4-րդ հարցի շրջանակներում քննարկվեցին կուսակցական գործունեությանը վերաբերող հարցեր,մասնաորապես կուսակցակաների դերի բարձրացմանը համայնքի զարգացման գործում:
 
