Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Իջևանի Շ/Կ Գետահովիտի սկզբնական կազմակերպության ժողովը

11.10.2016

ՀՀԿ Իջևանի Շ/Կ Գետահովիտի սկզբնական կազմակերպության ժողովը տեղի ունեցավ 2016թ. հոկտեմբերի 11-ին: Որի մեջ մտնում էր հետևյալ օրակարգը

1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարած աշխատանքների մասին

2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն

3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակների ընտրություն

4.Այլ հարցեր Ժողովին մասնակցում էր նաև ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության նախագահ Սամվել Առաքելյանը:


Օրակարգի առաջին հարցի շրջանակներում հաշվետու զեկույցով հանդես եկավ Գետահովիտի ս/կ նախագահ Արթուր ղազարյանը, որը ներկայացրեց ս/կ կատարած աշխատանքայի մասին հաշվետվություն: Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ ելույթ ունեցան Ա.Ղազարյանը Փ.Ադամյանը և Հ.Աղբալյանը առաջարկեցին որպես Գետահովիտի ս/կ նախագահի թեկնածու առաջադրել Սամվել Առաքելյանին, տեղակալներ՝ Հարություն Ղազարյանին և Ազատուհի Սահակյանին: Ս/կ ժողովի մասնակիցները քվեարկեցին և հաստատեցին Սամվել Առաքելյանի թեկնածությունը, որպես ս/կ նախագահ, Հ.Ղազարյանին և Ա.Սահակյանին՝որպես ս/կ նախագահի տեղակալներ: Օրակարգի երրորդ հարցի շրջանակներում Հ.Ղազարյանը առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածուներ առաջարկել Սամվել Առաքելյանին, Արթուր Ղազարյանին և Լուսինե Ադամյանին: Ս/կ ժողովի մասնակիցները քվեարկեցին և հաստատեցին Սամվել Առաքելյանին, Արթուր Ղազարյանին և Լուսինե Ադամյանին՝ որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:
 

← Վերադառնալ ցուցակին