Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Քանաքեռ–Զեյթուն տ/կ թիվ-17 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը

11.10.2016

2016թ. հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ ՀՀԿ ՙՔանաքեռ-Զեյթուն՚ տարածքային կազմակերպության թիվ-17 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողով:


Սկզբնական կազմակերպության 53 անդամից ժողովին մասնակցում էր 43- ը, իսկ 10-ը բացակայում էր հարգելի պատճառով:
Ժողովին մասնակցում էր ՏԿ խորհրդի անդամ Լևոն Մազմանյանը:
Սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգ`


Հարց 1. Սկզբնական կազմակերպության նախագահի հաշվետվությունը սկզբնական կազմակերպության կատարած աշխատանքների մասին:
Հարց 2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն:
Հարց 3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի առաջադրում:
Հարց 4. Այլ հարցեր:


Թիվ 17 սկզբնական կամզակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին ժողովի օրակարգը:


Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ հաշվետու զեկուցումով հանդես եկավ սկզբնական կազմակերպության նախագահ Նելսիկ Էլոյանը, նա նշեց, որ իր ղեկավարած սկզբնական կազմակերպությունը հաշվետու ժամանակաշրջանում լուրջ հաջողությունների է հասել ՀՀԿ-ի հեղինակության բարձրացման, նրա շարքերի համալրման, ներկուսակցական կարգապահության ամրապնդման ուղղությամբ: Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀԿ շարքերն են ընդունվել 3 քաղաքացի:

Արտահայտվեցին.- սկզբնական կազմակերպության անդամներ Ա. Սարգսյանը և Գ. Կարապետյանը, որոնք բարձր գնահատելով սկզբնական կազմակերպության նախագահի կատարած աշխատանքները և նրա կազմակերպչական ունակությունները, առաջարկեցին թիվ 17 սկզբնական կազմակերպության 2015-2016թթ. կատարած աշխատանքները գնահատել բավարար:


Թիվ 17 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն որոշեցին սկզբնական կազմակերպության  կատարած աշխատանքները գնահատել բավարար:


Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՏԿ խորհրդի անդամ Լ. Մազմանյանը, նա առաջարկեց թիվ 17 սկզբնական կազմակերպության նախագահ ընտրել Նելսիկ Էլոյանին, իսկ տեղակալներ՝ Արմինե Սարգսյանին և Գայանե Կարապետյանին: Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն որոշեցին թիվ 17 սկզբնական կազմակերպության նախագահ ընտրել Ն. Էլոյանին, իսկ տեղակալներ՝ Ա. Սարգսյանին և Գ.Կարապետյանին:


Օրակարգի երրորդ հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ Լ.Մազմանյանը, նա առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ առաջադրել Նելսիկ Էլոյանին: Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն որոշեցին Ն. Էլոյանին առաջադրել ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին