Լուրեր

Տեղի է ունեցավ ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության թիվ 3 ՍԿ հաշվետու ժողովը

12.10.2016

2016թ. հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության թիվ 3 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը կատարած աշխատանքների մասին, սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրության և ՀՀԿ 16-րդ համագումարի պավիրակի ընտրության օրակարգով, ինչպես նաև կուսակցական աշխատանքների կազմակերպման հետ կապված այլ հարցեր:


Ժողովին մասնակցում էր նաև ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության նախագահի տեղակալ Գ. Ժամհարյանը:


Հաշվետու զեկույցով հանդես եկավ թիվ 3 սկզբնական կազմակերպության նախագահ Վահե Հովհաննիսյանը, ով ներկայացրեց կատարված աշխատանքները և իրականացված միջոցառումները:


Թիվ 3 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները 2015թ. կատարված աշխատանքները միաձայն քվեարկությամբ գնահատեցին բավարար:
Ժողովի մասնակիցները միաձայն քվեարկությամբ հաստատեցին և վերընտրեցին Վահե Հովհաննիսյանին, որպես թիվ 3 սկզբնական կազմակերպության նախագահ, իսկ Գրիգոր Փամբուխչյանին և Վովա Գյուլզատյանին, որպես թիվ 3 սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ:
 

← Վերադառնալ ցուցակին