Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Գեղարքունիքի ՏԿ Սևան 4 ս/կ-ի հաշվետու-ընտրական ժողովը

12.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 11 -ին տեղի ունեցավ ՀՀԿ Գեղարքունիքի Տարածքային Կազմակերպության Սևան 4 ս/կ-ի հաշվետու – ընտրական ժողով, որին մասնակցում էին ս/կ-ն 46 անդամներ: Նիստը վարում էր ս/կ-ի նախագահ Լիաննա Ներսիսյանը : Նիստին ներկա էր նաև ՀՀԿ Սևանի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Ալեքսան Պողոսյանը: Ս/կ անդամ Էլմիրա Խաչատրյանը առաջարկեց հաստատել հետևյալ օրակարգը՝


1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:

Օրակարգի առաջին հարցի շրջանակներում ամփոփ ելույթով հանդես եկավ Սևան 4 ս/կ նախագահ Լիաննա Ներսիսյանը , ով ներկայացրեց ս/կ-ի կողմից կատարված աշխատանքները:
Երկրորդ հարցի շջանակներում կատարվեց ս/կ նախագահի և տեղեկալների ընտրություն. ս/կ անդամ Աննա Նիկողոսյանը նախագահի պաշտոնում առաջադրեց Լիաննա Ներսիսյանի , իսկ տեղալաների պաշտոններում Սևանի թ.1 հ/դպրոցի ուսուցչուհի Արևիկ Ավետիսյանի և Մուկուչ Մալխասյանի թեկանծությունները: Առաջարկն ընդունվեց միաձայն և նիստի մասնակից անդամները կողմն քվեարկեցին առաջարկությանը. ս/կ նախագահ ընտրվեց Լ.Ներսիսյանը ,իսկ տեղակալներ՝ Ա.Ավետիսյանը և Մ.Մալխասյանը :
Երրորդ հարցի շրջանակներում նիստի մասնակիցները Լ.Ներսիսյանին, Ա.Նիկողոսյանին և Ա. Մալխասյանին ընտրեցին որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակներ:
Օրակարգի 4-րդ հարցի շրջանակներում քննարկվեցին նոր անդամների անդամագրմանը վերաբերող հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին