Լուրեր

Տեղի է ունեցել թիվ 55 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը

12.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ թիվ 55 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը: Ժողովին մասնակցում էին 33 սկզբնական անդամներից բացակայում էին 8-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովին մասնակցում էր ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, կազմակերպիչ՝ Հակոբ Հակոբյանը:
Առաջարկվեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը՝


1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը  կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:

Թիվ 55 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:

Առաջին հարցի շրջանակներում զեկույցով հանդես եկավ թիվ 55 սկզբնական կազմակերպության նախագահ Գայանե Հարությունյանը: Նա ներկայացրեց թիվ 55 սկզբնական կազմակերպության կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվությունը սկզբնական կազմակերպության անդամների կողմից համարվեց բավարար:
Երկրորդ հարցի շրջանակներում սկզբնական կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրեցին Գայանե Հարությունյանին: Կատարվեց քվեարկություն, որի արդյունքում միաձայն Գայանե Հարությունյանը ընտրվեց թիվ 55 սկզբնական կազմակերպության նախագահ: Սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալների թեկնածուներ առաջադրվեցին Նունե Սարգսյանը և Իզաբելլա Մարգարյանը: Կատարվեց քվեարկություն և միաձայն թիվ 55 սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ ընտրվեցին Նունե Սարգսյանը և Իզաբելլա Մարգարյանը:
Երրորդ հարցի շրջանակներում Նունե Սարգսյանը առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակների թեկնածուներ առաջադրել Գայանե Հարությունյանի և Ջեմմա Բաղդասարյանի թեկնածությունները:
Սկզբնական ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Գայանե Հարությունյանի և Ջեմմա Բաղդասարյանի թեկնածությունները որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակներ:
Չորրորդ հարցի շրջանակներում Գայանե Հարությունյանը խոսեց թիվ 55 սկզբնական կազմակերպության հետագա ծրագրերի և կազմակերպչական հարցերի մասին:

 

← Վերադառնալ ցուցակին