Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Գեղարքունիքի Տարածքային Կազմակերպության Սևան 1 ս/կ-ի հաշվետու – ընտրական ժողով

12.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ ՀՀԿ Գեղարքունիքի Տարածքային Կազմակերպության Սևան 1 ս/կ-ի հաշվետու – ընտրական ժողով, որին մասնակցում էին ս/կ-ն 9 անդամներ: Նիստը վարում էր ս/կ-ի նախագահ Մակիչ Մնացականյանը: Նիստին ներկա էր նաև ՀՀԿ Սևանի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Ալեքսան Պողոսյանը: Ս/կ անդամ Մակիչ Մնացականյանը առաջարկեց հաստատել հետևյալ օրակարգը՝


1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:

Օրակարգի առաջին հարցի շրջանակներում ամփոփ ելույթով հանդես եկավ Սևան 1 ս/կ նախագահ Մակիչ Մնացականյանը, ով ներկայացրեց ս/կ-ի կողմից կատարված աշխատանքները:
Երկրորդ հարցի շջանակներում կատարվեց ս/կ նախագահի և տեղեկալների ընտրություն. ս/կ անդամ Մակիչ Մնացականյանը նախագահի պաշտոնում առաջադրեց Էմիլ Սարգսյանի, իսկ տեղակալների պաշտոնում Մակիչ Մնացականյանի և Հովսեփյան Մարտինի թեկնածությունները: Առաջարկն ընդունվեց միաձայն և նիստի մասնակից անդամները կողմն քվեարկեցին առաջարկությանը. ս/կ նախագահ ընտրվեց Էմիլ Սարգսյանը, իսկ տեղակալներ ՝ Մակիչ Մնացականյանը և Մարտին Հովսեփյանը:
Երրորդ հարցի շրջանակներում նիստի մասնակիցները Էմիլ Սարգսյանին , Մակիչ Մնացականյանին և Խաժակ Մուրադյանին ընտրեցին որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակներ:
Օրակարգի 4-րդ հարցի շրջանակներում քննարկվեցին կուսակցական գործունեությանը վերաբերող հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին