Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Ագարակի Շ/Կ Ագարակի քաղաքապետարանի սկզբնական կազմակերպության ժողովը

13.10.2016

2016 թվականի հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ ՀՀԿ Ագարակի Շ/Կ Ագարակի քաղաքապետարանի սկզբնական կազմակերպության ժողովը:

Օրակարգում.

1.Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին
2.Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն
3.ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն
4.Այլ հարցեր:


Առաջին հարցի շուրջ հանդես եկավ ՀՀԿ Ագարակի Շ/Կ նախագահի առաջին տեղակալ Արմեն Սամվելյանը՝ ներկայացնելով Ս/Կ կատարած աշխատանքների հաշվետվություն:


Սկզբնական կազմակերպության նախագահ ընտրվեց Մխիթար Զաքարյանը , իսկ տեղակալներ ընտրվեցին Մհեր Ղազարյանն ու Գևորգ Խաչատրյանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարի պատվիրակ ընտրվեց Արմեն Սամվելյանը:


Այլ հարցերի շուրջ քննարկվեցին սույն թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները և կուսակցական գործունեությանն առնչվող ընթացիկ հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին