Լուրեր

Կայացել է ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության <<Գյումրի-2>> ՇԿ թիվ 11 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը

13.10.2016

Տեղի է ունեցել ՀՀԿ Շիրակի ՏԿ <<Գյումրի-2>> ՇԿ թիվ 11 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը:Ժողովը վարում էր ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Սահակ Մինասյանը:
Առաջարկվեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը՝

1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:

 

Թիվ 11 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:

Առաջին հարցի շրջանակներում թիվ 11 սկզբնական կազմակերպության նախագահ Զարիկ Համբարձումյանը ներկայացրեց սկզբնական կազմակերպության կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվությունը սկզբնական կազմակերպության անդամների կողմից համարվեց բավարար:
Երկրորդ հարցի շրջանակներում, ելնելով ՀՀԿ կանոնադրության պահանջներից, ժողովի մասնակիցները սկզբնական կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրեցին Սահակ Մինասյանին: Կատարվեց քվեարկություն, որի արդյունքում միաձայն Սահակ Մինասյանը ընտրվեց թիվ 11 սկզբնական կազմակերպության նախագահ: Սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալների թեկնածուներ առաջադրվեցին Զարիկ Համբարձումյանը և Հասմիկ Անդրեասյանը: Կատարվեց քվեարկություն և միաձայն թիվ 11 սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ ընտրվեցին Զարիկ Համբարձումյանը և Հասմիկ Անդրեասյանը:
Երրորդ հարցի շրջանակներում առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակների թեկնածուներ առաջադրել Սահակ Մինասյանի, Հրայր Կարապետյանի և Զարիկ Համբարձումյանի թեկնածությունները:
Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին առաջարկվող թեկնածություններին որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակներ:
Այլ հարցերի շրջանակում քննարկվեցին ներկուսակցական հարցեր,խոսվեց նաև ՏԻՄ և առաջիկա ԱԺ ընտրությունների մասին:

 

← Վերադառնալ ցուցակին