Լուրեր

Տեղի է ունեցել թիվ 37 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը

14.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ թիվ 37 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը: Ժողովին մասնակցում էին 46 սկզբնական անդամներից բացակայում էին 6-ը:


Սկզբնական կազմակերպության ժողովին մասնակցում էր ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, կազմակերպիչ՝ Հակոբ Հակոբյանը:


Առաջարկվեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը՝
1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:

Թիվ 57 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:

Առաջին հարցի շրջանակներում զեկույցով հանդես եկավ թիվ 57 սկզբնական կազմակերպության նախագահ Հարություն Խաչատրյանը: Նա ներկայացրեց թիվ 57 սկզբնական կազմակերպության կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվությունը սկզբնական կազմակերպության անդամների կողմից համարվեց բավարար:
Երկրորդ հարցի շրջանակներում սկզբնական կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրեցին Հարություն Խաչատրյանին: Կատարվեց քվեարկություն, որի արդյունքում միաձայն Հարություն Խաչատրյանը ընտրվեց թիվ 57 սկզբնական կազմակերպության նախագահ: Սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալների թեկնածուներ առաջադրվեցին Գևորգ Ավշարյանը և Գայանե Մկրտչյանը: Կատարվեց քվեարկություն և միաձայն թիվ 57 սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ ընտրվեցին Գևորգ Ավշարյանը և Գայանե Մկրտչյանը:
Երրորդ հարցի շրջանակներում Գայանե Մկրտչյանը առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակների թեկնածուներ առաջադրել Հարություն Խաչատրյանի և Գագիկ Եգանյանի թեկնածությունները:
Սկզբնական ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Հարություն Խաչատրյանի և Գագիկ Եգանյանի թեկնածությունները որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակներ:
Չորրորդ հարցի շրջանակներում Հարություն Խաչատրյանը խոսեց թիվ 57 սկզբնական կազմակերպության հետագա ծրագրերի և կազմակերպչական հարցերի մասին:

 

← Վերադառնալ ցուցակին