Լուրեր

Տեղի է ունեցել թիվ 51 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը

14.10.2016


Սույն թվականի հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ թիվ 51 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը: Ժողովին մասնակցում էին 46 սկզբնական անդամներից բացակայում էին 10-ը:


Սկզբնական կազմակերպության ժողովին մասնակցում էր ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, կազմակերպիչ՝ Հակոբ Հակոբյանը:
Առաջարկվեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը՝


1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:

Թիվ 51 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:

Առաջին հարցի շրջանակներում զեկույցով հանդես եկավ թիվ 51 սկզբնական կազմակերպության նախագահ Սոնյա Մկրտչյանը: Նա ներկայացրեց թիվ 51 սկզբնական կազմակերպության կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվությունը սկզբնական կազմակերպության անդամների կողմից համարվեց բավարար:
Երկրորդ հարցի շրջանակներում սկզբնական կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրեցին Սոնյա Մկրտչյանին: Կատարվեց քվեարկություն, որի արդյունքում միաձայն Սոնյա Մկրտչյանը ընտրվեց թիվ 51 սկզբնական կազմակերպության նախագահ: Սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալների թեկնածուներ առաջադրվեցին Կորյուն Գրիգորյանը և Արայիկ Ոսկանյանը: Կատարվեց քվեարկություն և միաձայն թիվ 51 սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ ընտրվեցին Կորյուն Գրիգորյանը և Արայիկ Ոսկանյանը:
Երրորդ հարցի շրջանակներում Արայիկ Ոսկանյանը առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել թեկնածությունը:
Սկզբնական ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Սոնյա Մկրտչյանի թեկնածությունը որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:
Չորրորդ հարցի շրջանակներում Սոնյա Մկրտչյանը խոսեց թիվ 51 սկզբնական կազմակերպության հետագա ծրագրերի և կազմակերպչական հարցերի մասին:
 

← Վերադառնալ ցուցակին