Լուրեր

Տեղի է ունեցել «Կենտրոնի» տարածքային կազմակերպության «Չարենց-5» ս/կ հաշվետու ընտրական ժողովը

19.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ «Կենտրոնի» տարածքային կազմակերպության, «Չարենց» շրջանային, «Չարենց-5» ս/կ հաշվետու – ընտրական ժողով, որին մասնակցել են սկզբնական կազմակերպության 63 անդամ: Նիստը վարում էր ս/կ նախագահ՝ Սիրուշ Պողոսյանը:
Նիստին ներկա էր նաև ՀՀԿ «Չարենց» շրջանային կազմակերպության նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը:
Ս/կ անդամ Հ. Միրզոյանն առաջարկեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը`

1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը ընթացիկ ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր

Օրակարգի առաջին հարցի շրջանակներում ամփոփ ելույթով հանդես եկավ «Չարենց-5» ս/կ նախագահ՝ Սիրուշ Պողոսյանը, ով ներկայացրեց ս/կ-ի կողմից կատարված աշխատանքները:
Երկրորդ հարցի շրջանակներում կատարվեց ս/կ նախագահի և տեղակալների ընտրություն. սկզբնական կազմակերպության անդամ՝ Հ. Պապիկյանը, նախագահի պաշտոնում առաջադրեց Սիրուշ Պողոսյանին և տեղակալների պաշտոններում՝ Հայկանուշ Միրզոյանին և Արման Բադալյանին:
Առաջարկն ընդունվեց միաձայն և նիստի մասնակից անդամները կողմ քվեարկեցին առաջարկությանը. ս/կ նախագահ ընտրվեց Սիրուշ Պողոսյանը, իսկ տեղակալներ՝ Հայկանուշ Միրզոյանը և Արման Բադալյանը:
Երրորդ հարցի շրջանակներում նիստի մասնակիցները Արթուր Առաքելյանին ընտրեցին որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:

Օրակարգի չորրորդ հարցի շրջանակներում քննարկվեցին կուսակցական գործունեությանը վերաբերող հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին