Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիվ 40 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը

19.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի17-ին տեղի ունեցավ Մալաթիա-Սեբաստիա տ/կ թիվ 40ս/կ հաշվետու ժողովը:
Թիվ 40 սկզբնական կազմակերպության ժողովին ներկա էին ս/կ 138անդամներից 108-ը:
ՍԿ ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Ռուզաննա Զաքարյանը :Ժողովին ներկա էր Մալաթիա-Սեբաստիա տ/կ նախագահ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
Օրակարգում եղել են հետևյալ հարցերը.

1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:


Թիվ 40 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Առաջին հարցի շրջանակներում զեկույցով հանդես եկավ թիվ 40 սկզբնական կազմակերպության նախագահ Ռուզաննա Զաքարյանը: Նա ներկայացրեց թիվ 40 սկզբնական կազմակերպության կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվությունը սկզբնական կազմակերպության անդամների կողմից համարվեց բավարար:
Երկրորդ հարցի շրջանակներում Դավիթ Օհանյանը սկզբնական կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրեց Ռուզաննա Զաքարյանին : Կատարվեց քվեարկություն, որի արդյունքում Ռուզաննա Զաքարյանը միաձայն ընտրվեց թիվ 40 սկզբնական կազմակերպության նախագահ: Սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալների թեկնածուներ առաջադրվեցին Գայանե Անտոնյանը և Ներսես Մանուչարյանը: Կատարվեց քվեարկություն և միաձայն թիվ 40 սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ ընտրվեցին Գայանե Անտոնյանը և Ներսես Մանուչարյանը:Երրորդ հարցի շրջանակներում Դավիթ Օհանյանը առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Ռուզաննա Զաքարյանին:
Սկզբնական ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Ռուզաննա Զաքարյանի թեկնածությունը` որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:
Չորրորդ հարցի շրջանակներում Ռուզաննա Զաքարյանը խոսեց թիվ 40 սկզբնական կազմակերպության հետագա ծրագրերի և կազմակերպչական հարցերի մասին:

 

 

← Վերադառնալ ցուցակին