Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիվ 11 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը

19.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի18-ին տեղի ունեցավ Մալաթիա-Սեբաստիա տ/կ թիվ 11ս/կ հաշվետու ժողովը:


Թիվ 11 սկզբնական կազմակերպության ժողովին ներկա էին ս/կ 101 անդամներից 70-ը:


ՍԿ ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Գևորգիզյան Աշոտը :Ժողովին ներկա էր Մալաթիա-Սեբաստիա տ/կ նախագահ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
Օրակարգում եղել են հետևյալ հարցերը.

1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:


Թիվ 11 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Առաջին հարցի շրջանակներում զեկույցով հանդես եկավ թիվ 11 սկզբնական կազմակերպության նախագահ Աշոտ Գևորգիզյանը: Նա ներկայացրեց թիվ 11 սկզբնական կազմակերպության կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվությունը սկզբնական կազմակերպության անդամների կողմից համարվեց բավարար:
Երկրորդ հարցի շրջանակներում Դավիթ Օհանյանը սկզբնական կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրեց Աշոտ Մնացականյանին : Կատարվեց քվեարկություն, որի արդյունքում միաձայն ընտրվեց թիվ 11 սկզբնական կազմակերպության նախագահ Աշոտ Գևորգիզյանը : Սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալների թեկնածուներ առաջադրվեցին Արթուր Սահակյանը և Ռուզաննա Երիցյանը: Կատարվեց քվեարկություն և միաձայն թիվ 11 սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ ընտրվեցին Արթուր Սահակյանը և Ռուզաննա Երիցյանը:Երրորդ հարցի շրջանակներում Դավիթ Օհանյանը առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածուներ առաջադրել Աշոտ Գևորգիզյանին և Օֆելյա Պետրոսյանին:


Սկզբնական ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Ռուզաննա Զաքարյանի թեկնածությունը` որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:


Չորրորդ հարցի շրջանակներում Աշոտ Գևորգիզյանը խոսեց թիվ 11 սկզբնական կազմակերպության հետագա ծրագրերի և կազմակերպչական հարցերի մասին:


 

← Վերադառնալ ցուցակին