Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Շենգավիթ տարածքային կազմակերպության, Վան շրջանային կազմակերպության, Վան սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը

21.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Շենգավիթ տ/կ Վան ս/կ հաշվետու ժողովը:
Վան սկզբնական կազմակերպության ժողովին ներկա էին ս/կ 68 անդամներից 34-ը:
ՍԿ ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Հարություն Երեմյանը :
Հարություն Երեմյանը առաջարկեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը`


1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:


Վան սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Առաջին հարցի շրջանակներում զեկույցով հանդես եկավ Վան սկզբնական կազմակերպության նախագահ Հարություն Երեմյանը: Նա ներկայացրեց Վան սկզբնական կազմակերպության կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվությունը սկզբնական կազմակերպության անդամների կողմից համարվեց բավարար:
Երկրորդ հարցի շրջանակներում Սերյոժա Սողոմոնյանը սկզբնական կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրեց Հարություն Երեմյանին: Կատարվեց քվեարկություն, որի արդյունքում միաձայն ընտրվեց Վան սկզբնական կազմակերպության նախագահ Հարություն Երեմյանը:
Սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալների թեկնածուներ առաջադրվեցին Անահիտ Մաթևոսյանը և Սերյոժա Սողոմոնյանը: Կատարվեց քվեարկություն և միաձայն Վան սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ ընտրվեցին Անահիտ Մաթևոսյանը և Սերյոժա Սողոմոնյանը:
Երրորդ հարցի շրջանակներում Հարություն Երեմյանը առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածուներ առաջադրել Սերյոժա Սողոմոնյանին:


Սկզբնական ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Սերյոժա Սողոմոնյանի թեկնածությունը` որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:

Չորրորդ հարցի շրջանակներում Հարություն Երեմյանը խոսեց Վան սկզբնական կազմակերպության հետագա ծրագրերի և կազմակերպչական հարցերի մասին և հանձնվեց ՀՀԿ շարքերը ընգրկվող նոր անդամատոմսեր:
 

← Վերադառնալ ցուցակին