Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիվ 42 սկզբնական կազմակերպության ժողովը

26.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ թիվ 42 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը: Ժողովին մասնակցում էին 229 սկզբնական անդամներից բացակայում էին 50-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովին մասնակցում էր ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, կազմակերպիչ՝ Հակոբ Հակոբյանը:
Առաջարկվեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը՝


1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:

Թիվ 42 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:

Առաջին հարցի շրջանակներում զեկույցով հանդես եկավ թիվ 42 սկզբնական կազմակերպության նախագահ Արտակ Սարգսյանը: Նա ներկայացրեց թիվ 42 սկզբնական կազմակերպության կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվությունը սկզբնական կազմակերպության անդամների կողմից համարվեց բավարար:
Երկրորդ հարցի շրջանակներում սկզբնական կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրեցին Արտակ Սարգսյանին: Կատարվեց քվեարկություն, որի արդյունքում միաձայն Արտակ Սարգսյանը ընտրվեց թիվ 42 սկզբնական կազմակերպության նախագահ: Սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալների թեկնածուներ առաջադրվեցին Փիրուզա Մանուկյանը և Թաթուլ Կարապետյանը: Կատարվեց քվեարկություն և միաձայն թիվ 42 սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ ընտրվեցին Փիրուզա Մանուկյանը և Թաթուլ Կարապետյանը:
Երրորդ հարցի շրջանակներում Փիրուզա Մանուկյանը առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Արտակ Սարգսյանի թեկնածությունը:
Սկզբնական ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Արտակ Սարգսյանի թեկնածությունը որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:
Չորրորդ հարցի շրջանակներում Արտակ Սարգսյանը խոսեց թիվ 42 սկզբնական կազմակերպության հետագա ծրագրերի և կազմակերպչական հարցերի մասին:
 

← Վերադառնալ ցուցակին