Լուրեր

Տեղի է ունեցել թիվ 49 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը

26.10.2016


Սույն թվականի հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ թիվ 49 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը: Ժողովին մասնակցում էին 57 սկզբնական անդամներից բացակայում էին 3-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովին մասնակցում էր ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, կազմակերպիչ՝ Հակոբ Հակոբյանը:


Առաջարկվեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը՝
1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:

Թիվ 49 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:

Առաջին հարցի շրջանակներում զեկույցով հանդես եկավ թիվ 49 սկզբնական կազմակերպության նախագահ Վահե Նիկոյանը: Նա ներկայացրեց թիվ 49 սկզբնական կազմակերպության կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվությունը սկզբնական կազմակերպության անդամների կողմից համարվեց բավարար:
Երկրորդ հարցի շրջանակներում սկզբնական կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրեցին Վահե Նիկոյանին: Կատարվեց քվեարկություն, որի արդյունքում միաձայն ընտրվեց թիվ 49 սկզբնական կազմակերպության նախագահ: Սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալների թեկնածուներ առաջադրվեցին Էթերի Պետրոսյանը և Էդվարդ Երանոսյանը: Կատարվեց քվեարկություն և միաձայն թիվ 49 սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ ընտրվեցին Էթերի Պետրոսյանը և Էդվարդ Երանոսյանը:
Երրորդ հարցի շրջանակներում Էթերի Պետրոսյանը առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Վահե Նիկոյանի թեկնածությունը:
Սկզբնական ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Վահե Նիկոյանի թեկնածությունը որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:
Չորրորդ հարցի շրջանակներում Վահե Նիկոյանը խոսեց թիվ 49 սկզբնական կազմակերպության հետագա ծրագրերի և կազմակերպչական հարցերի մասին:

 

← Վերադառնալ ցուցակին