Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիվ 5 սկզբնական կազմակերպության ժողովը

26.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ թիվ 5 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը: Ժողովին մասնակցում էին 77 սկզբնական անդամներից բացակայում էին 22-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովին մասնակցում էր ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, կազմակերպիչ՝ Հակոբ Հակոբյանը:
Առաջարկվեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը՝


1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:

Թիվ 5 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:

Առաջին հարցի շրջանակներում զեկույցով հանդես եկավ թիվ 5 սկզբնական կազմակերպության նախագահ Արա Ավետիսյանը: Նա ներկայացրեց թիվ 5 սկզբնական կազմակերպության կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվությունը սկզբնական կազմակերպության անդամների կողմից համարվեց բավարար:
Երկրորդ հարցի շրջանակներում սկզբնական կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրեցին Արա Ավետիսյանին: Կատարվեց քվեարկություն, որի արդյունքում միաձայն ընտրվեց թիվ 5 սկզբնական կազմակերպության նախագահ: Սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալների թեկնածուներ առաջադրվեցին Արմինե Պողոսյանը և Սամվել Գրիգորյանը: Կատարվեց քվեարկություն և միաձայն թիվ 5 սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ ընտրվեցին Արմինե Պողոսյանը և Սամվել Գրիգորյանը:
Երրորդ հարցի շրջանակներում Արմինե Պողոսյանը առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Արա Ավետիսյանի թեկնածությունը:
Սկզբնական ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Արա Ավետիսյանի թեկնածությունը որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:
Չորրորդ հարցի շրջանակներում Արա Ավետիսյանը խոսեց թիվ 5 սկզբնական կազմակերպության հետագա ծրագրերի և կազմակերպչական հարցերի մասին:
 

← Վերադառնալ ցուցակին