Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիվ 36 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը

26.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Մալաթիա-Սեբաստիա տ/կ թիվ 36 ս/կ հաշվետու ժողովը:
Թիվ 36սկզբնական կազմակերպության ժողովին ներկա էին ս/կ 69 անդամներից 47-ը:
ՍԿ ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Լիանա Հարությունյանը: Ժողովին ներկա էր Մալաթիա-Սեբաստիա տ/կ նախագահ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
Օրակարգում եղել են հետևյալ հարցերը.

1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:


Թիվ 36 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Առաջին հարցի շրջանակներում զեկույցով հանդես եկավ թիվ 36 սկզբնական կազմակերպության նախագահ Լիանա Հարությունյանը: Նա ներկայացրեց թիվ 36 սկզբնական կազմակերպության կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվությունը սկզբնական կազմակերպության անդամների կողմից համարվեց բավարար:
Երկրորդ հարցի շրջանակներում Դավիթ Օհանյանը սկզբնական կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրեց Լիանա Հարությունյանին: Կատարվեց քվեարկություն, որի արդյունքում Լիանա Հարությունյանը ընտրվեց թիվ 36 սկզբնական կազմակերպության նախագահ: Սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալների թեկնածուներ առաջադրվեցին Ավագյան Անահիտը և Մարիետտա Հովհաննիսյանը: Կատարվեց քվեարկություն և միաձայն թիվ 36 սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ ընտրվեցին Ավագյան Անահիտը և Մարիետտա Հովհաննիսյանը:Երրորդ հարցի շրջանակներում Դավիթ Օհանյանը առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Լիանա Հարությունյանը: Սկզբնական ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Լիանա Հարությունյանի թեկնածությունը` որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:
Չորրորդ հարցի շրջանակներում Լիանա Հարությունյանը խոսեց 36 սկզբնական կազմակերպության հետագա ծրագրերի և կազմակերպչական հարցերի մասին:


 

← Վերադառնալ ցուցակին