Լուրեր

Լոռեցի ՀՀԿ-ական երիտասարդները միացել են <<Պարգևիր ժպիտ>> բարեգործական ակցիային

30.10.2016


Հայաստանի հանրապետական կուսակցության Լոռու մարզի տարածքային երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները օրերս միացել են <<Պարգևիր ժպիտ>> բարեգործական ակցիային:
Ակցիայի շրջանակներում երիտասարդներն այցելել են Վանաձորում և Լոռու մարզի Գուգարք գյուղում բնակվող մի շարք տարեց կանանց, սննդի փաթեթներ են հատկացրել նրանց և կատարել են բնակարանների մաքրման աշխատանքներ:

Ինչպես նշել են ակցիայի մասնակից երիտասարդները, իրենց` երիտասարդների պարտքն է ուշադրությամբ, հոգատարությամբ, սիրով և ջերմությամբ շրջապատել հասարակության ամենախոցելի հատվածներից մեկի ներկայացուցիչներին` տարեցներին: Նրանք ուրախությամբ հայտնել են, որ կշարունակեն մասնակցել նման նախաձեռնությունների և իրենց փոքրիկ աջակցությամբ ժպիտներ պարգևել տարեցներին: 

← Վերադառնալ ցուցակին