Լուրեր

ՀՀԿ Արաբկիր տարածքային կազմակերպությունում տեղի է ունեցել խորհրդի նիստ

08.11.2016

ՀՀԿ Արաբկիր տարածքային կազմակերպությունում տեղի է ունեցել խորհրդի նիստ, որին ներկա էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, թիվ 4 ընտրատարածքի պատգամավոր Արտակ Սարգսյանը և խորհրդի անդամներ:
Նիստի օրակարգում եղել է ՀՀԿ Արաբկիր տ/կ նախագահի և տեղակալների ընտրությունը: Ժողովի քվեարկության արդյունքում Հրայր Անտոնյանը վերընտրվել է ՀՀԿ Արաբկիր տարածքային կազմակերպության նախագահ, իսկ Աշոտ Մովսիսյանն ու Արայիկ Մխիթարյանը՝ խորհրդի նախագահի տեղակալներ:




 

← Վերադառնալ ցուցակին