Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Վայոց Ձորի տարածքային խորհրդի նիստը

09.11.2016

2016 թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀՀԿ Վայոց Ձորի տարածքային խորհրդի նիստ, որին մասնակցում էին խորհրդի 10 անդամներ: Նիստը վարում էր Ս. Թարվերդյանը:
Օրակարգում
1. ՀՀԿ Վայոց ձորի տարածքային խորհրդի նախագահի և տեղակալների ընտրություն,
2. Այլ հարցեր:
Առաջին հարցի կապակցությամբ Վ. Հովհաննիսյանն առաջարկեց վերընտրել Տ/Կ նախագահին և տեղակալներին:
ՀՀԿ Վայոց ձորի տարածքային խորհրդի նախագահ վերընտրվեց Սամվել Թարվերդյանը, տեղակալներ վերընտրվեցին Վասիլ Ասլանյանը և Հազարապետ Նազարյանը:
Այլ հարցերի շրջանակում ամփոփվեցին 2016թ. հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

 

← Վերադառնալ ցուցակին