Լուրեր

ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպությունում տեղի է ունեցել խորհրդի նիստ

11.11.2016

ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպությունում տեղի է ունեցել խորհրդի նիստ, որին ներկա էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, թիվ 8 ընտրատարածքի պատգամավոր Կորյուն Նահապետյանը և խորհրդի անդամներ:
Նիստի օրակարգում եղել է ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տ/կ նախագահի և տեղակալների ընտրությունը: Ժողովի քվեարկության արդյունքում Դավիթ Օհանյանը վերընտրվել է ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, իսկ Արտակ Ալեքսանյանն ու Գագիկ Կիրակոսյանը՝ խորհրդի նախագահի տեղակալներ:



 

← Վերադառնալ ցուցակին