Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Քանաքեռ–Զեյթուն տարածքային կազմակերպության խորհրդի նիստը

11.11.2016

2016թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՀԿ Քանաքեռ–Զեյթուն տարածքային կազմակերպության խորհրդի նիստ:
Խորհրդի 57 անդամներից նիստին մասնակցում էին 55-ը, խորհրդի 2 անդամներ բացակայում էին հարգելի պատճառով:

Խորհրդի նիստի օրակարգը`
Հարց 1. ՏԿ Խորհրդի նախագահի հաշվետվությունը տարածքային
կազմակերպության 2015-2016թթ կատարած աշխատանքների մասին:

Հարց 2. Տարածքային կազմակերպության նախագահի ընտրություն:

Հարց 3. Տարածքային կազմակերպության նախագահի տեղակալների ընտրություն:

Հարց 4. Այլ հարցեր

Խորհրդի անդամների քվեարկությամբ միաձայն հաստատվեց խորհրդի նիստի օրակարգը:
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՏԿ խորհրդի նախագահ Ա. Հանիսյանը:
Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՏԿ կազմակերպիչ Լ. Մազմանյանը, նա առաջարկեց ՏԿ խորհրդի նախագահ ընտրել Արտակ Հանիսյանին:
ՏԿ խորհրդի նիստի մասնակիցների միաձայն քվեարկությամբ ՏԿ խորհրդի նախագահ ընտրվեց Ա. Հանիսյանը:
Օրակարգի երրորդ հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՏԿ խորհրդի նախագահ Ա. Հանիսյանը, ով ՏԿ խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնում առաջարկեց Գագիկ Մկրտչյանի թեկնածությունը:
Խորհրդի նիստի մասնակիցները քվեարկեցին և միաձայն որոշում կայացրեցին ՏԿ Խորհրդի նախագահի տեղակալ ընտրել Գագիկ Մկրտչյանին:
 

← Վերադառնալ ցուցակին