Լուրեր

Երևանի քաղաքապետը ծանոթացել է «Ես նկարում եմ Սանկտ Պետերբուրգը» մանկական միջազգային մրցույթի առաջին փուլում ներկայացված նկարներին

11.11.2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի հետ միասին Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճի նախասրահում ծանոթացել է «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում «Ես նկարում եմ Սանկտ Պետերբուրգը» մանկական միջազգային մրցույթի առաջին փուլում ներկայացված նկարներին: Մայրաքաղաքի մշակութային օջախների սաներն իրենց նկարներում ինքնատիպ մոտեցմամբ էին ներկայացրել ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի առօրյան ու հարուստ մշակույթը: Հարկ է նշել, որ ցուցադրության շրջանակում ներկայացված 60 նկարներից ընտրվել են լավագույն 12-ը, որոնք արժանացել են պարգևների: Լավագույնը ճանաչված 12 աշխատանքների հեղինակ երեխաները հնարավորություն են ստացել նաև այցելելու Սանկտ Պետերբուրգ: 

← Վերադառնալ ցուցակին