Լուրեր

ՀՀԿ Էրեբունի տարածքային կազմակերպությունում տեղի է ունեցել խորհրդի նիստ

12.11.2016

ՀՀԿ Էրեբունի տարածքային կազմակերպությունում այսօր տեղի է ունեցել խորհրդի նիստ, որին ներկա էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը և տարածքայինի խորհրդի անդամներ:

Նիստի օրակարգում եղել է ՀՀԿ Էրեբունի տ/կ նախագահի և տեղակալների ընտրությունը: Ժողովի քվեարկության արդյունքում Արմեն Հարությունյանը վերընտրվել է ՀՀԿ Էրեբունի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, իսկ Արման Մադաթյանն ու Հարություն Սարգսյանը՝ խորհրդի նախագահի տեղակալներ:

 

← Վերադառնալ ցուցակին