Լուրեր

ՀՀԿ Նուբարաշեն տարածքային կազմակերպությունում տեղի է ունեցել խորհրդի նիստ

12.11.2016

ՀՀԿ Նուբարաշեն տարածքային կազմակերպությունում այսօր տեղի է ունեցել խորհրդի նիստ, որին ներկա էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակաոսյանը և տարածքայինի խորհրդի անդամներ:
Նիստի օրակարգում եղել է ՀՀԿ Նուբարաշեն տ/կ նախագահի և տեղակալների ընտրությունը: Ժողովի քվեարկության արդյունքում Արթուր Կիրակոսյանը վերընտրվել է ՀՀԿ Նուբարաշեն տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, իսկ Արսեն Հարությունյանն ու Արմեն Բաղդասարյանը՝ խորհրդի նախագահի տեղակալներ: 

← Վերադառնալ ցուցակին