Լուրեր

<<Երիտասարդ առաջնորդներ 2016-2017>> ծրագրի շրջանակներում RSI թեմատիկ գրքույկում հրապարակվել է ՀՀԿ ԵԿ ներկայացուցչի հեղինակային հոդվածը

14.11.2016


Նոյեմբերի 8-13-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է <<Էդուարդո Ֆրեյ>> հիմնադրամի հետ համատեղ <<Ռոբերտ Շուման>> ինստիտուտի (RSI) կազմակերպած <<Երիտասարդ առաջնորդներ 2016-2017>> ծրագրի երկրորդ փուլը, որին մասնակցել են 19 երիտասարդներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից:
Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է Հասմիկ Ղազարյանը:
Ծրագրի շրջանակներում հրապարակված RSI թեմատիկ գրքույկում տեղ է գտել նաև ՀՀԿ ԵԿ ներկայացուցչի հեղինակային հոդվածը` միջազգային անվտանգության մարտահրավերների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ <<Երիտասարդ առաջնորդներ 2016-2017>>-ը դասընթացների շարք է, որը նախատեսում է ևս մեկ ծրագրային հնգօրյակ հունվար ամսին:

Նախաձեռնության նպատակն է երիտասարդ քաղաքական գործիչներին հաղորդել տեսական և գործնական գիտելիքներ Եվրոպայի քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային և քաղաքացիական մարտահրավերների ու զարգացումների վերաբերյալ, ծանոթացնել ժողովրդավարության և մասնավորապես քրիստոնեական դեմոկրատիայի հիմնարար արժեքներին` ընդգծելով դրանց պրակտիկ կիրառության կարևոր ասպեկտները կոնկրետ քաղաքականություններ վարելիս և որոշումներ կայացնելիս, նպաստել երիտասարդների քաղաքական դերի ու կարիերայի զարգացմանը, ապահովել տեղեկատվության և փորձի փոխանակում:

Ծրագրային երկրորդ փուլի ընթացքում քննարկումներ են եղել միջազգային անվտանգության հիմնախնդիրների շուրջ, անդրադարձ է կատարվել միգրացիոն, էներգետիկ, ինտեգրացիոն և ահաբեկչական հիմնահարցերին, գործնական աշխատանքներ են կատարվել բանակցային գործընթացների վերաբերյալ:

Հավելենք, որ ծրագիրն անցկացվում է արդեն 23-րդ անգամ, և <<Երիտասարդ առաջնորդներ 2016-2017>> ծրագրի վերջին փուլը վերաբերելու է առկա սոցիալ-տնտեսական մարտահրավերներին: 

← Վերադառնալ ցուցակին