Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նիստը

14.11.2016

2016 թվականի նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նիստը:Նիստին մասնակցել են խորհրդի 24 անդամներից 18-ը:6 անդամներ հարգելի պատճառով բացակայել են:
ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ միաձայն վերընտրվել է Սահակ Մինասյանը,իսկ տեղակալներ` Ժորա Միքայելյանը և Սեյրան Պետրոսյանը:
Նիստի ընթացքում ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Սահակ Մինասյանը ներկայացրել է տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի խորհրդական Էդուարդ Վարժապետյանին,օգնական Նարեկ Միրզոյանին,հասարակության և լրատվության հետ կապերի պատասխանատու Արտակ Հովհաննիսյանին,ինչպես նաև ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհրդի նախագահ Կարեն Միքայելյանին:


 

← Վերադառնալ ցուցակին