Լուրեր

Ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ական երիտասարդները մասնակցել են քաղաքական հաղորդակցության վերաբերյալ թրեյնինգի

01.12.2016

Նոյեմբերի 28-30-ը Երևանի «Հայաթ Փլեյս» հյուրանոցում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) նախաձեռնությամբ անցկացվել է «Քաղաքական հաղորդակցություն Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ» խորագրով թրեյնինգ: Եռօրյա դասընթացները նախատեսված են եղել լրագրողների և երիտասարդ քաղաքական գործիչների համար:
Ծրագրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Վարդուհի Սարգսյանը և Դիանա Ադամյանը:

Դասընթացները վարել են հեռուստառադիոլրագրող, «Դոյչե Վելլե» ակադեմիայի փորձագետ Քրիստիան Դավիդը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ Արմեն Սարգսյանը:

Թրեյնինգի ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքական թեմաների լուսաբանման մեջ լրագրողների դերին, մեդիաների պատասխանատվությանը, քվեարկության օրը և ընտրությունների արդյունքներից հետո կատարվող աշխատանքներին: Հաջորդիվ քննարկվել են նախընտրական կարգախոսների և լոզունգների կազմման ու մեկնաբանման հարցերը: Քաղաքական հարցազրույցների նախապատրաստման նպատակով մասնակիցներին ներկայացվել են հարցազրույցի տեխնիկան և վարման կանոնները, կատարվել են քաղաքական հարցազրույցների վիդեովերլուծություններ: Գործնական աշխատանքներ են կատարվել մամլո ասուլիսների նախապատրաստման, վերլուծության, նկարահանման և տեսաձայնագրման վերաբերյալ:

Ծրագրի ավարտին արդյունքների ամփոփումից և գնահատումից հետո մասնակիցներին հանձնվել են վկայագրեր:
 

← Վերադառնալ ցուցակին