Լուրեր

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մասնակցել է ԵԺԿ ԵԿ (YEPP) խորհրդի հանդիպմանը

19.12.2016

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը դեկտեմբերի 15-18-ը մասնակցել է Հելսինկիում կայացած Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) երիտասարդական կազմակերպության (YEPP) խորհրդի հանդիպմանը: Հավաքի առանցքային թեմաներն են եղել համընդհանուր անվտանգությունը և էներգետիկ քաղաքականությունը:
Հանդիպմանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը:

Հավաքի ընթացքում քննարկումներ են եղել պոպուլիզմի, կրթության դերի, Եվրոպայի անվտանգության ապագայի վերաբերյալ:
Աշխատանքներ են տարվել համընդհանուր անվտանգության մարտահրավերների, սպառնալիքների և էներգետիկ քաղաքականության հարցերի շուրջ:

Խորհրդի հանդիպման ընթացքում քննարկվել և ընդունվել են մի շարք բանաձևեր, որոնց թվում են եղել Եվրոպայում կրթական գործընթացների բարելավման և ԵՄ շրջանակներում ֆինանսավորման գործընթացների թափանցիկության աստիճանի բարձրացման վերաբերյալ բանաձևերը:
Մասնավորապես, Եվրոպայում կրթական գործընթացների բարելավման մասին բանաձևի քննարկումներում անդրադարձ է կատարվել 2015 թ.-ին Երևանում կայացած Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթնաժողովին և Բոլոնյան քաղաքականության 4-րդ ֆորումին և այդ գործընթացում ընդգրկված երկրներին ու միջազգային կազմակերպություններին կոչ է արվել պատշաճ կերպով իրականացնել գագաթնաժողովի շրջանակներում ընդունված երևանյան հռչակագրում ամրագրված եզրահանգումներն ու առաջնահերթությունները: 

← Վերադառնալ ցուցակին