Լուրեր

ՀՀԿ կանանց խորհուրդն այցելել է ՀՀԿ Արմավիրի մարզային գրասենյակ, հանդիպել մարզի կանանց խորհուրդների և ակտիվի հետ

19.12.2016


Այսօր ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ` Ն. Նահապետյանը և Ռ. Մուրադյանը, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀԿ Արմավիրի մարզային գրասենյակ, հանդիպեցին մարզի կանանց խորհուրդների և ակտիվի հետ: Հանադիպման ընթացքում քննարկվեցին տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների աշխատանքները, կանանց դերի բարձրացման հարցերը, երկրի hանրային, քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքում կանանց դերակատարությունը խորացնելու ուղղությունները և գործողությունները:
Կուսակցության շարքերը ընդունվող նոր անդամներին կուսակցական տոմսեր հանձնեց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հ. Նաղդալյանը:
Հանդիպման շրջանակում կանայք մասնակցեցին Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցում զինվորների հիշատակին նվիրված միջոցառմանը, որին մասնակցում էին նաև հայոց բանակում ծառայություն անցնող զինվորների ծնողները, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի ծնողները:
Հյուրերը ծանոթացան դպրոցի և նախակրթարանի գործունեությանը, հանրակրթության ներառված աշակերտների կրթական պրոցեսին և նրանց կողմից պատրաստած աշխատանքների ցուցադրմանը:
Հանրապետական կանայք այցելեցին մարզում բնակվող բազմազավակ ընտանիքներին, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հարազատներին և վիրավորներին, զրուցեցին և շնորհավորեցին գալիք նոր տարվա կապակցությամբ, հանձնեցին նվերներ:

 

← Վերադառնալ ցուցակին