Լուրեր

ՀՀԿ կանանց խորհրդի անդամներն այցելեցին Նորք-Մարաշի տուն-ինտերնատ

20.12.2016

ՀՀԿ կանանց խորհուրդը խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանի ղեկավարությամբ մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական տարբեր խավերի վերաբերող հիմնախնդիրները, պարբերաբար այցելելով դրանց ներկայացուցիչներին և քննարկելով բարձրացվող հարցերը: Նման այցերը ավանդական են դարձել, ավանդական են նաև ամեն տարի նոր տարվա նախօրեին մանկատներ, ծերանոցներ, զորամասեր, բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքներին կատարվող այցելություններ: Այսօր ՀՀԿ կանանց խորհրդի անդամները այցելել են Նորք-Մարաշի տուն –ինտերնատ, որտեղ տիրում էր տոնական տրամադրություն, բնակիչները սպասում էին հյուրերին: Հանրապետական կանայք դատարկաձեռն չեն այցելում տարեցներին բնականաբար նվերներով և քաղցրավենիքով: Տուն-ինտերնատի բնակիչները ոգևորված էին, ոչ այնքան նվերներից, որքան ուշադրությունից, գնահատում էին, որ կանայք իրենց սովորական օրը տոնի են վերածում և իրենց չեն մոռանում: ՀՀԿ կանանց խորհրդի անդամները զրուցեցին տարեցների հետ հետաքրքրվեցին նրանց առողջությամբ, ծանոթացան ճաշացանկին, ժամանցին, խոսեցին իրենց խնամող մասնագետների հետ: Հերթագրեցին առողջական խնդիրներ ունեցող տարեցներին տարբեր մասնագիտությունների բժիշկների կողմից հետազոտություն և բուժօգնություն կազմակերպելու համար այդ թվում` ակնաբույժ, ատամնաբույժ և այլն:

← Վերադառնալ ցուցակին