Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀկ կանանց խորհրդի երիտասարդ կանանց հանձնախմբի անդրանիկ նիստը

24.12.2016

Դեկտեմբերի 22-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՀՀկ կանանց խորհրդի երիտասարդ կանանց հանձնախմբի անդրանիկ նիստը: Տեղեկացնենք, որ հանձնախումբը ստեղծելու որոշումը ՀՀԿ կանանց խորհրդում կայացվել էր դեռ դեկտեմբերի 6-ի նիստում: Երիտասարդ կանանց հանձնախմբի մեկնարկային առաջին նիստը վարեց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը: Ողջունելով ներկաներին Հ. Նաղդալյանը ներկայացրեց կանանց խորհրդի կազմն ու կառուցվածքը, ապա անդրադառնալով հանձնախմբի ստեղծմանը մատնանշեց այն կարևոր ուղղությունները, որոնք հիմք և հրամայական են դառնալու երիտասարդ կանանց գործունեության համար:
 

← Վերադառնալ ցուցակին