Լուրեր

Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստին

26.12.2016

Դեկտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը համալսարանում ներկա է գտնվել խորհրդի տարեվերջյան նիստին: ԱԺ նախագահին համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նախ ներկայացրել է 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, մանրամասնել իրականացված կրթական ծրագրերը, խոսել դասապատրաստման արդի տեխնոլոգիաների վերաբերյալ: Ռեկտորն իր խոսքում անդրադարձել է նաեւ ուսանողների փորձի փոխանակմանը եւ դասախոսների վերապատրաստմանը: Այնուհետեւ նիստի ընթացքում ներկայացվել է 2017թ-ի բյուջեի նախագիծը: Տեղեկացնենք, որ խորհուրդը կատարված աշխատանքները համարել է բավարար եւ հաջորդիվ քվեարկությամբ հաստատել 2017-ի բյուջեի նախագիծը:

Նիստի ավարտին ԱԺ նախագահը, կարեւորելով համալսարանի դերը սերունդների կրթման եւ դաստիարակման հարցում, եւս մեկ անգամ փաստել է, որ ՀՊՄՀ-ն եղել եւ մնում է ապագա մանկավարժների պատրաստման գլխավոր կրթօջախը:  

← Վերադառնալ ցուցակին