Լուրեր

Աամանորյա շնորհավորանքներ զինվորներին

26.12.2016

ՀՀԿ կանանց խորհրդի միջոցառումներից մեկի ընթացքում միջոցառման մասնակից դպրոցահասակ երեխաները ունեցան նախաձեռնություն ամանորյա բացիկներով և շնորհավորական նամակներով շնորհավորել հայոց բանակի սահմանները պաշտպանող զինվորների և սահմանամերձ բնակավայրերում բնակվող իրենց հասակակիցների Ամանորը: Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության աջակցությամբ այս նախաձեռնությանը մասնակցեցին ևրևանի 224 դպրոցների մոտ 40 հազար աշակերտ, պատրաստեցին տոնական բացիկներ և նամակներ. քառյակներ, բանաստեղծություններ, աքրոստիքոսներ և այլն: Այսօր Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոցից ՀՀԿ կանանց խորհրդի անդամները աշակերտների հետ միասին բացիկներն ուղարկեցին հասցեատերերին: Այդ բացիկները կստանան Հայաստանի և Արցախի մեր սահմանններում ծառայություն կատարող բոլոր զինվորները և սահմանամերձ բնակավայրերի 233 դպրոցների աշակերտներ: Հեղինակները մեծ ոգևորվածությամբ և հուզմունքով իրենց սրտի խոսքն են ուղել սահմանում կանգնած իրենց ավագ ընկերներին և ակնկալում են, որ այս բացիկը սկիզբ կդառնա ապագա սերտ ընկերության: Նախաձեռնությանը իրենց մասնակցությամբ աջակցում են նաև Արցախի Հանրապետությունում մեր գործընկերուհիները` ,,Հզոր Հայրենիք,, և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների կանայք, ովքեր ձեռնամուխ են եղել Երևանի աշակերտների շնորհավորանքները հասցեյատերերին հասցնելու գործին: ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը իր խոսքում նշեց, որ նման նախաձեռնությունները նպաստում են մեր ժողովրդի միասնականության ամրապնդմանը և խորացմանը, երիտասարդ սերնդին այդ միասնականության ոգով դաստիարակելուն <Հայաստան-Արցախ> կապը առավել սերտացնելուն:
 

← Վերադառնալ ցուցակին