Լուրեր

Կայացել է ՀՀԿ Լոռու տարածքային ԵԿ տարեվերջյան հաշվետու նիստը

27.12.2016

Դեկտեմբերի 26-ին կայացել է Հայաստանի հանրապետական կուսակցության Լոռու մարզի տարածքային երիտասարդական կազմակերպության տարեվերջյան հաշվետու նիստը, որին ներկա են եղել ՀՀԿ Լոռու մարզային խորհրդի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀԿ Վանաձորի տարածքային խորհրդի նախագահ, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և մի շարք այլ հյուրեր:

Նիստի ընթացքում ներկայացվել է ՀՀԿ Լոռու տարածքային ԵԿ կողմից 2016 թ.-ին կատարած աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվություն` հոլովակի տեսքով:
Նիստի ընթացքում շուրջ 30 նորանդամ երիտասարդների հանձնվել են կուսակցական անդամատոմսեր, իսկ ակտիվ կուսակցական-քաղաքական գործունեություն ծավալած երիտասարդներն էլ պարգևատրվել են մարզային խորհրդի նախագահի շնորհակալագրերով:

Նիստն ուղեկցվել է երիտասարդ ՀՀԿ-ականների և հյուրերի միջև ակտիվ հարց ու պատասխանով, որի արդյունքում վեր են հանվել առկա խնդիրները, իսկ հարցերն էլ ստացել են սպառիչ պատասխաններ:
 

← Վերադառնալ ցուցակին