Լուրեր

Տարոն Մարգարյան.Եղել են նաև անհաջողություններ, թերացումներ ու բացթողումներ, բայց ճիշտ կառավարման ու ամենօրյա հետևողականության արդյունքում մենք կարողացել ենք դրանք շտկելով առաջ գնալ

18.03.2017

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգող, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հանրապետական կուսակցության Էրեբունու տարածքային կազմակերպության ակտիվի և տվյալ տարածքում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածուների հետ:

«Հանրապետական կուսակցության թիմը փորձառու է և վստահ իր ուժերին»,-խոսելով ԱԺ առաջիկա ընտրությունների մասին, նշել է Տարոն Մարգարյանն ու նկատել, որ թիմի օր ու գիշեր սրտացավ և հետևողական աշխատանքի արդյունքում է, որ վերջին տարիներին լուծումներ են տրվել այնպիսի խնդիրների, որոնք բնակչության առջև կուտակված էին տասնամյակներ շարունակ:

«Քաղաքական մեր թիմն ա՛յն ուժն է, որը պատասխանատվություն է կրում թե՛ հաջողության, թե՛ անհաջողության համար: Անցած տարիների ընթացքում, անշուշտ, եղել են նաև անհաջողություններ, թերացումներ ու բացթողումներ, բայց ճիշտ կառավարման ու ամենօրյա հետևողականության արդյունքում մենք կարողացել ենք դրանք շտկելով առաջ գնալ: Մենք գործով ենք ապացուցել, որ անլուծելի թվացող խնդիրներն ունեն լուծման տարբերակներ և, որ մեր ներկայացրած ծրագրերն էլ ուղղակի խոստումներ չեն, այլ իրատեսական են ու իրագործելի»,- նշել է Տարոն Մարգարյանը:
 

← Վերադառնալ ցուցակին