Լուրեր

Վարչապետ Կարեն Կարապետյանը քվեարկել է մայրաքաղաքի թիվ 4/53 ընտրատեղամասում

02.04.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը տիկնոջ հետ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին քվեարկել է մայրաքաղաքի թիվ 4/53 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին՝ նշելով. «Քվերակության եկել ենք շատ լավ տրամադրությամբ, հանուն մեր կարգախոսի իրականացման: Պատկերացնում եմ տրամաբանական, խելացի և օրենքի Հայաստան»:
4/53 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է վարչապետին, որ տեղամասում ընտրողների թիվը 1853 է, ժամը 10-ի դրությամբ մասնակցել է 80-ից ավելի ընտրող: 

← Վերադառնալ ցուցակին