Լուրեր

Մայրության տոնի առթիվ շնորհավորանքներ՝ մայրացած կանանց

07.04.2017

Ավանդաբար կանանց միամսյակի ամենանվիրական օրը՝ապրիլի 7-ին ՀՀԿ կանանց խորհրդի անդամները այցելում են ծննդատներ, շնորհավորում մայրացած կանանց տոնի և երեխայի ծննդի կապակցությամբ : ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ` Ռ. Մուրադյանը, Ն. Նահապետյանը, Գ. Անտոնյանը, Ջ. Բաղդասարյանը և Ա. Քուշկյանը, ՀՀԿ տարբեր տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների անդամներ այսօր այցելեցին ծննդատներ շնորհավորելով այս օրերին մայրացած կանանց, ողջունելով և նվերներ հանձնելով: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական և <<Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական >> կենտրոններում կին-պատգամավորները և կուսակցական գործիչները քննարկեցին բազմաթիվ խնդիրներ, կապված մայրության, ընտանիքի, ծնելիության և առողջապահության, ընդհուպ մինչև նոր ծնված երեխաներին հայեցի անուններով կոչելու, պատրաստակամություն հայտնեցին զբաղվելու և հնարավորինս լուծումներ տալու բարձրացվող խնդիրներին:
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը մայրացած հայ կանանց ուղղված իր բարեմաղթանքում ընդգծեց ազգի վերարտադրման և կայացման, հայրենիքին նվիրված սերնդի, նրա պաշտպանների դաստիարակության գործում մայրերի առանձնահատուկ դերը: Նա ցանկացավ, որ մեր սերունդները ապրեն խաղաղության պայմաններում, անամպ երկնքի տակ, որ երեխաների մանկությունը լինի անհոգ և երջանիկ, որ մեր երկիրը խաղաղ և ստեղծագործ զարգանա, անվտանգ լինի և առաջ ընթանա: «Սա է մեր մայրերի իղձն ու ձգտումը», - իր խոսքում ընդգծեց Հերմինե Նաղդալյանը` մաղթելով կանաց իղձերի և նպատակների իրականաց ում:
Հանրապետական կանայք ուրախությամբ նկատեցին, որ հայ մայրերը վերջին շրջանում չեն խուսափում երեխա ունենալուց և ծննդաբերությունների քանակի աճ է արձանագրվում Հայաստանում:
Երջանիկ մայրությունն բոլորիդ…
 

← Վերադառնալ ցուցակին