Լուրեր
ՀՀԿ Կոտայքի ՏԿ-ն մասնակցել է «Ջերմուկ -2017» շախմատի պատանեկան 12-րդ միջազգային բաց մրցաշարին
21.06.2017
 
							ՀՀ-ում մեկնարկած ««Ջերմուկ -2017»» շախմատի պատանեկան 12-րդ միջազգային բաց մրցաշարին իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպությունը՝ ի դեմս տ/կ խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր  Արամ Հարությունյանի: Հանդիսանալով Կոտայքի մարզային շախմատի ֆեդերացիայի նախագահ Արամ Հարությունյանը մեծ աշխատանք է կատարել մարզում շախմատի զարգացման, մարզային դպրոցի ստեղծման, դպրոցի շենքի, վերանորոգման, կահավորման առումով:    
Արամ Հարությունյանը  կֆինանսավորի նաև ««Ջերմուկ -2017»» շախմատի պատանեկան 12-րդ միջազգային բաց մրցաշարին և Եվրոպայի առաջնությանը Կոտայքի մարզի պատանի շախմատիստների մասնակցության ծախսերը: 
 
