Լուրեր

Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի անվան 2-րդ ամառային քաղաքական դպրոցը

07.07.2017

 

Հուլիսի 6-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած Անդրանիկ Մարգարյանի անվան 2-րդ ամառային քաղաքական դպրոցը: Այս տարի Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոց են ընդունվել 50 երիտասարդներ:
Ողջունելով ամառային քաղաքական դպրոց ընդունված երիտասարդներին՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ ոչ ֆորմալ կրթության այս տեսակը բացառիկ հնարավորություն է երիտասարդների համար՝ տարբեր ոլորտների վերաբերյալ կիրառական նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու տեսանկյունից: ՀՀԿ ԵԿ ղեկավարն ավելացրեց, որ այդ գիտելիքներն ու հմտությունները երիտասարդները կկարողանան հետագայում կիրառել թե՛ քաղաքական, թե՛ երիտասարդական դաշտերում և թե՛ սեփական մասնագիտական գործընթացներում:  

Երկշաբաթյա տևողությամբ ամառային քաղաքական դպրոցի շրջանակներում երիտասարդները ձեռք կբերեն ակադեմիական և գործնական գիտելիքներ ու հմտություններ ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության, պետական կառավարման համակարգի, ազգային և պետական անվտանգության, հռետորաբանության, քաղաքական PR-ի, մեդիայի հետ աշխատանքի, ինչպես նաև կուսակցության պատմության, գաղափարախոսության, արտաքին կապերի վերաբերյալ: Դասընթացները կվարեն առաջատար մասնագետներ և քաղաքական գործիչներ: 

← Վերադառնալ ցուցակին