Լուրեր

ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը վերընտրվել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

31.07.2017

 Հուլիսի 25-30-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) ամենամյա ամառային հավաքը, որն այս տարի կրել է «Եվրոպայի վաղվա առաջնորդները» խորագիրը:

 Հավաքի ընթացքում կայացել է EDS ամենամյա ժողովը, որի ընթացքում կազմավորվել է EDS նոր Գործադիր Բյուրոն, ընտրվել են լիիրավ անդամները: EDS նոր նախագահ է ընտրվել Վիրջիլիո Ֆալկոն:

 Հավաքին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացնող Աննա Օհանյանը վերընտրվել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

 Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովից բացի ծրագրի ընթացքում ձևավորվել են նաև մյուս մշտական աշխատանքային խմբերը՝ Եվրոպական քաղաքականությունների և Բարձրագույն կրթության ու հետազոտությունների:

 Հավաքի շրջանակներում քննարկումներ են եղել ներկայիս երիտասարդության դերի, Եվրոպայի ապագայի, 21-րդ դարի պահանջներին Եվրոպայի գործունեության համապատասխանեցման, գալիք աշխատանքային տարվա ծրագրերի ու աշխատանքների և մի շարք այլ թեմաների վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին