Լուրեր

Ծաղկաձորում կայացել է Գեղարքունիքի ՀՀԿ-ական երիտասարդների եռօրյա հավաքը

07.08.2017

 Օրերս Ծաղկաձորում կայացել է Գեղարքունիքի մարզի ՀՀԿ-ական երիտասարդների եռօրյա հավաքը: Հավաքին մասնակցել են շուրջ 50 երիտասարդներ: Մասնակիցների թվում եղել են նաև Գեղարքունիքի մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Հավաքի շրջանակներում երիտասարդները հանդիպում են ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղելավար, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկումներ են եղել քաղաքական դաշտում երիտասարդների դերի և  հասարակական ակտիվության վերաբերյալ: ՀՀԿ ԵԿ ղեկավարը երիտասարդներին խորհուրդ է տվել լինել ակտիվ, նպատակասլաց` հավատացնելով, որ նրանց յուրաքանչյուր ներդրում հասարակական-քաղաքական կյանքում կգնահատվի ըստ արժանվույն:

 

Հավաքի ընթացքում երիտասարդները քննարկումներ են ունեցել նաև Գավառը երիտասարդության մայրաքաղաք դարձնելու հարցի վերաբերյալ և անդրադարձել ՀՀԿ ԵԿ նախաձեռնած Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի շրջանակներում Գեղարքունիքի երիտասարդների մասնակցության դրական արդյունքներին և արձագանքներին:

← Վերադառնալ ցուցակին