Լուրեր

Լոռու ՀՀԿ-ական երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպված ճամբարային ծրագիրն ավարտվեց

01.09.2017

 Լոռու ՀՀԿ-ական երիտասարդների նախաձեռնությամբ մոտ մեկ շաբաթ էր, ինչ ընթանում էր Վանաձորի Տարոն թաղամասում կազմակերպված և արդեն երկրորդ տարին անընդմեջ իրականացվող ճամբարային ծրագիրը: Ճամբարի մասնակիցների թիվն այս տարի գերազանցում էր 200-ը: Մասնակիցների թվում 6-14 տարեկան երեխաներ էին:

 

Ամառային հանգիստն առավել հետաքրքիր և արդյունավետ դարձնող ծրագրի ընթացքում մասնակից երեխաները ձեռք բերեցին նոր գիտելիքներ ու հմտություններ, մասնակցեցին տարատեսակ խաղերի և մրցույթների, կազմակերպեցին միջոցառումներ՝ երգերի ու պարերի տեսքով, սովորեցին մի շարք հայրենասիրական երգեր և ազգային պարեր, ոգեշնչվեցին հայրենասիրական գաղափարներով և իհարկե ձեռք բերեցին նոր ընկերներ:

 

Ինչպես նշեց ՀՀԿ Լոռու մարզի երիտասարդական կազմակերպության ղեկավար Արման Սարգսյանը, նման ծրագրերի համար հատուկ են ընտրվում ծայրամասային հատվածները, որպեսզի այդ շրջաններում բնակվող երեխաների համար ևս ակտիվանալու, դրսևորվելու և արդյունավետ հանգիստ անցկացնելու հնարավորություններ ստեղծվեն: Նա հույս հայտնեց, որ նմանատիպ ծրագրերը կունենան շարունակական բնույթ և տարեցտարի կընդլայնեն մասնակիցների շրջանակը:

← Վերադառնալ ցուցակին