Լուրեր

Երիտասարդ հանրապետականները ծանոթանում են առաջնորդության հտմություններին

02.10.2017

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները Ծաղկաձորում մասնակցել են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ անցկացվող «Լիդերների Ակադեմիա Հայաստանում» խորագիրը կրող ծրագրին, որի կազմակերպիչներն էին Հոլանդական ազատական կուսակցությունը, Մաքս վան դեր Շտոլ հիմնադրամը և Էդուարդո ֆրայ հիմնադրամը ։

Ծրագրին մասնակցում էին երիտասարդ կուսակցականներ նաև այլ քաղաքական ուժերից:

Ծրագրի շրջանակներում միջազգային փորձագետները երիտասարդներին ներկայացրել են քաղաքական հիմնական արժեքներն ու գաղափարախոսությունները, անցկացրել սեմինարներ, երիտասարդների հետ կազմել քաղաքական SWOT վերլուծություններ։ Մասնակիցները ուսումնասիրել են նաև քաղաքական ուղերձների կառուցման մեթոդիկան, հանդես եկել անհատական զեկույցներով, փոխանակել կարծիքներ։

Ծրագրի ավարտին մասնակիցներին հանձնվել են որակավորման հավաստագրեր։

← Վերադառնալ ցուցակին