Լուրեր

ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցում է Ռոբերտ Շումանի ինստիտուտի դասընթացին

12.10.2017

 Բուդապեշտում անցկացվել է Ռոբերտ Շումանի ինստիտուտի կազմակերպած «Ինչպես է գործում Եվրոպան» խորագիրը կրող դասընթացների առաջին փուլը, որին մասնակցել են 15 երիտասարդներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և Մոլդովայից: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է Հայկ Սաֆարյանը:

Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացել են ԵՄ մարմինների կառուցվածքին և գործունեությանը։ Երիտասարդներին ներկայացվել է ԵԺԿ քաղաքական ընտանիքը, վերջինիս արժեքներն ու գաղափարախոսությունը։ Դասըթնացի շեշտադրումներից էր Արևելյան գործընկերության ծրագիրը, որի մարտահրավերների շուրջ բազմաթիվ քննարկումներ են ծավալվել։

Ծրագրի շրջանակներում մասնակիցներն այցելել են Հունգարիայի խորհրդարան և Արտաքին գործերի և առևտրի կոմիտե: Դասընթացի հաջորդ՝ գործնական փուլը տեղի կունենա առաջիկայում Բրյուսելում։ 

← Վերադառնալ ցուցակին