Լուրեր

Մեկնարկում է Political BOX-ը

26.01.2018

Տեղեկացնում ենք ձեզ, որ հունվարի 27-ին` ժամը 16:00-ին, Էրեբունի Պլազայի Ուրարտու սրահում տեղի կունենա ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած Political BOX ծրագիրը:

Political BOX-ը ներքաղաքական ու միջազգային կարևոր իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվական մրցույթներ պատրաստող, քննարկումներ իրականացնող ծրագիր է:

Political BOX-ի միջոցով երիտասարդները կարող են մասնակցել թեմատիկ միջոցառումների, լսել փորձագիտական ելույթներ ու կարծիքներ փոխանակել պաշտոնյաների հետ:

Առաջին միջոցառման ընթացքում երիտասարդների հետ կհանդիպեն ՀՀԿ ԵԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն ու արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Կարեն Ավագյանը երիտասարդների հետ հանդիպման ընթացքում կկիսվի նմանտիպ երիտասարդական ծրագրերի կարևորության շուրջ իր կարծիքներով, կպատասխանի Political BOX-ի մասնակիցների հարցերին:

Նախապես ծրագրին դիմած երիտասարդներից կազմված խմբերը կմրցեն միմյանց հետ Արմեն Պետրոսյանի պատրաստած փորձագետիկան հարցաշաշարի միջոցով:

Հունվարի 27-ին տեղի ունենալիք միջոցառման ընթացքում կքննարկվի միջագային քաղաքագիտական շրջանակներում արդիական թեմա:

Հաղթող թիմն ու օրվա լավագույն մասնակիցը կպարգևատրվեն մրցանակներով:

Սիրով հրավիրում ենք ձեզ լուսաբանելու միջոցառումը։

← Վերադառնալ ցուցակին