Լուրեր

Կայացել է ՀՀԿ Գյումրի-2 շրջանային կազմակերպության խորհրդի հաշվետու նիստը

09.02.2018

 ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության  Գյումրի-2 շրջանային կազմակերպության խորհրդի հաշվետու նիստը կայացավ ՇԿ գրասենյակում: Նիստին ներկա էին խորհրդի 23 անդամներից 19-ը:  Օրակարգի հարցերն էին՝

1.Շրջանային կազմակերպության 2017թ. կատարած աշխատանքների հաշվետվություն: /զեկ.Ս. Ավետիսյան/

2. Սկզբնական կազմակերպությունների հաշվետու ժողովների ամփոփում: /զեկ.Ս.Մուրադյան/

3. Ընդունելություն ՀՀԿ շարքերը: /զեկ.Ս.Մուրադյան/

4. Կազմակերպական հարցեր: /զեկ.Ս.Ավետիսյան/

Օրակարգը հաստատելուց հետո խորհուրդը անցավ հարցերի քննարկմանը

Առաջին հարցի շրջանակներում խորհրդի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հաշվետվություն ներկայացրեց 2017թ.-ի ընթացքում ՇԿ-ի կողմից կատարած աշխատանքների, անցկացրած նիստերի օրակարգային հարցերի, կուսակցականների շարժի, անդամավճարների հավաքագրման, քաղաքացիների ընդունելության, ԱԺ ընտրությունների մասնակցության և շրջանային կազմակերպության կողմից անցկացրած միջոցառումների մասին:

Արտահայտվեցին Էդ. Բաղրամյանը, Ա. Կոշտոյանը, Մ. Սարգսյանը:

Առաջարկեցին կազմակերպության 2017թ.-ի գործունեությունը գնահատել բավարար:

Որոշեցին  շրջանային կազմակերպության 2017թ.-ի գործունեությունը գնահատել բավարար և ընդունել ի գիտություն:

Խորհուրդը քննարկեց և որոշումներ կայացրեց նաև օրակարգում ընդգրկված մյուս հարցերի շուրջ:

← Վերադառնալ ցուցակին