Լուրեր

Զեկույց-քննարկում նվիրված Արցախյան շարժման 30 ամյակին

23.02.2018

   ՀՀԿ Գեղարքունիքի երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվել էր Արցախյան շարժման 30 ամյակին նվիրված զեկույց քննարկում, որին մասնակցում էին Գավառի շրջանային կազմակերպության շուրջ 50 երիտասադներ: Միջոցառմանը, ՀՀԿ Գեղարքունիքի երիտասարդական խորհրդի նախագահ Կարեն Հակոբյանի հրավերով, մասնակցում էր արցախյան ազատամարտի մասնակից, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը:

Զինվորական կարգով միմյանց ողջունելուց հետո ներկաներն ունկնդրեցին զեկույց «Աարցախյան շարժման պատմական ու քաղաքական հիմքերը» թեմայով: Այն ներկայացրեց Գավառի թիվ 3 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Գայանե Խանամիրյանը: Երիտասարդները ներկայացրին իրենց հետքրքրող հարցերը թեմայի վերաբերյալ: Այնուհետև ոգևորիչ խոսքով հանդես եկավ արցախյան ազատամարտի մասնակից, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը: Նա ներկայացրեց դրվագներ ազատագրական պայաքարում իր մասնակցությունից և կոչ արեց տեր կանգնել հայոց  երկրին ու հպարտանալ հայ լինելով: «Պայքարը յուրաքանչյուր հայի գենետիկ ժառանգությունն է. և կապ չունի, թե ով է մեր թշնամին: Պայքարի պահին հայը միշտ հաղթող է», - իր խոսքը եզրափակեց Մուրազ Սարգսյանը:

Միջոցառման ավարտին Մուրազ Սարգսյանը անդամատոմսեր հանձնեց ՀՀԿ շարքերը համալրած թվով 15 երիտասարդների՝ նրանց մաղթելով հայրենասեր գործունեություն ու ազգապահպան մտածողություն:

Կարեն Հակոբյանը և ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության  խորհրդի նախագահի Գարիկ Բադալյանը կարևորեցին երիտասարդների մասնակցությունը այսօրինակ միջոցառմանը և ողջունեցին նրանց հետաքրքրությունները թեմային վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին